Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ շահերի հիման վրա, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
«Շատերը կան, որոնք ցանկանում են շահույթ ստանալ դրանից։ Թող զգույշ լինեն, քանի որ մեզ համար, կարծում եմ, մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, և նրանք, որոնք փորձում են փչացնել դրանք, պետք է ուշադիր մտածեն, թե ինչ են անում», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։
«Մեզ շատ բաներ են կապում, այնքան շատ փաստաթղթեր են ստորագրվել», - հավելել է նա։





























