Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ հինգշաբթի առավոտյան ուղևորատար նավի խորտակումից հետո հաստատվել է չորս մարդու մահ, 38 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 23-ը՝ ողջ մնացած, հայտնել է Արևելյան Ջավայի որոնողական-փրկարարական գործակալության բարձրաստիճան պաշտոնյա Տոլեբ Վատելեհանը, հաղորդում է Սինհուան։
Փայտե «KM Tunu Pratama Jaya» նավը ուղևորվել է Արևելյան Ճավայի Բանյուվանգի նահանգի Կետապանգ ծովային նավահանգստից դեպի Բալի կղզու Ջեմբրանա նահանգի Գիլիմանուկ ծովային նավահանգիստ, ասել է պաշտոնյան:
«Միջադեպից հետո ողջ է մնացել մինչև 23 մարդ, չորսը մահացել է, իսկ ևս 38-ը համարվում են անհետ կորած», - ասել է Վատելեհանը։





























