CNN-ը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը վերացրել է չիպերի նախագծման ծրագրային ապահովման դեպի Չինաստան արտահանման սահմանափակումները, քանի որ Վաշինգտոնն ու Պեկինը աշխատում են նվազեցնել թշնամանքը վերջերս կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում։ 

Չիպերի նախագծման ծրագրային ապահովման երեք առաջատար ընկերությունները՝ Synopsys-ը, Cadence-ը և Siemens-ը, հայտարարել են, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունից ծանուցում են ստացել մայիսին սահմանված արտահանման սահմանափակումների չեղարկման մասին։ 

Միացյալ Նահանգները դադարեցրել է Չինաստանին չիպերի նախագծման համար օգտագործվող կարևորագույն ծրագրային գործիքների մատակարարումը՝ ի պատասխան Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման դադարեցման, ինչը նոր լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև մայիսի կեսերին Ժնևում կնքված առևտրային զինադադարից հետո։ 

Ընկերությունների հայտարարությունները խորհրդանշում են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ անցյալ շաբաթ կնքված առևտրային համաձայնագրի իրականացման համար, որը կենտրոնացած էր հազվագյուտ մետաղների վրա: Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ-ն կվերացնի չիպերի ծրագրային ապահովման և այլ ապրանքների արտահանման սահմանափակումները, մինչդեռ Չինաստանը կհաստատի ԱՄՆ-ում հազվագյուտ մետաղների արտահանումը: