Չինաստանի Չունցին քաղաքում ցնցող դեպք է տեղի ունեցել. երկու տարեկան տղան ողջ է մնացել 20-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո։ Միջադեպի մասին հայտնել է Mothership պորտալը։

Պորտալի տվյալներով՝ երեխան մի քանի րոպե մնացել է առանց տատիկի հսկողության։ Այդ ընթացքում նա բարձրացել է պատշգամբ և ընկել։ Անկումը մասամբ մեղմացել է ծառերի և թփերի շնորհիվ, որոնց շնորհիվ տղային հաջողվել է ողջ մնալ, թեև նա բազմաթիվ կոտրվածքներ և լուրջ վնասվածքներ է ստացել։

Առաջինը փոքրիկին օգնության է հասել բնակելի համալիրի անվտանգության աշխատակիցը։ Նա անմիջապես վերցրել է երեխային և վազել մոտակա հիվանդանոց, բայց ճանապարհին նրան հանձնել է ժամանած ոստիկանին, որը տուժածին բուժհաստատություն է տարել։ Հակառակ երեխայի ծանր վիճակին, բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։

Բժիշկները նշել են, որ փրկարարական գործում վճռորոշ դեր են խաղացել չափահասների օպերատիվությունը և երեխայի թեթև քաշը, որն էլ ընկնելիս մեղմացրել է հարվածի ուժը։