ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
«Մենք զենք ենք տրամադրում, աշխատում ենք նրանց հետ և փորձում ենք օգնել նրանց։ Բայդենն ավերել է մեր ամբողջ երկիրը՝ նրանց զենք տալով, և մենք պետք է համոզվենք, որ բավականաչափ ունենք մեզ համար», - ասել է Թրամփը։





























