ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Հակոբ Արշակյանը, հուլիսի 4-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդագրի քննարկման ժամանակ, կոչ արեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ստուգել նույն խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնավարման ընթացքում թույլ տրված խախտումների համար։
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ Մինասյանը կարող էր ներգրավված լինել այսպես կոչված ազատ տնտեսական գոտիների հետ կապված անօրինական գործարքներում և խարդախություններում։
«Շատ հնարավոր է, որ դուք կկարողանաք որոշ հետաքրքիր փաստեր բացահայտել։ Օրինակ՝ որ ընկերություններն են գործում ազատ տնտեսական գոտիներում և ինչպես են նրանք կարողացել ստանալ համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունքը», - ասաց Արշակյանը։
Այդ պահին օպերատորը կարողացավ նկարահանել, թե ինչպես է հանրապետության գլխավոր դատախազը ձեռքը մեկնում կապույտ կազմով տետրին, այն մոտեցնում իր կողմը և սկսում նշումներ անել դրանում։




























