Հայաստանի ոստիկանությունը իրազեկում է, որ այսօրվանից` հունվարի 16-ին, գործարկվելու են Երեւանում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը:

Տեսախցիկները տեղակայված են.

Աբովյան-Կորյուն,

Կոմիտաս-Վաղարշյան,

Բաղրամյան-Մոսկովյան,

Բաղրամյան-Պռոշյան,

Մաշտոց-Թումանյան,

Մաշտոց-Ամիրյան,

Խանջյան-Տիգրան Մեծ,

Խանջյան-Սայաթ Նովա,

Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,

Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղակայված են.

Իսակովի,

Արշակունյաց,

Մյասնիկյան,

Թբիլիսյան,

Աթենքի,

Բագրատունյաց,

Սարալանջի,

Աճառյան,

Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):

Միաժամանակ հայտնում ենք, որ կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: