ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած արագ ջրհեղեղի հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, այդ թվում՝ 18 մեծահասակ, այսօր առավոտյան մամուլի ասուլիսում հայտարարել են Քեր շրջանի պաշտոնյաները, հաղորդում է NBC News-ը։

Իշխանություններն այսօր հայտնել են, որ երեկվա արագ ջրհեղեղներից հետո Քեմփ Միստիկից ևս 27 մարդ անհետ կորած է համարվում։

«Սրանք 27 հնարավոր անհետ կորած ճամբարականներ են, որոնց մենք փնտրում ենք», - մամուլի ասուլիսում ասել է խոսնակը։ «Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել այստեղ, այցելել են, զբաղվել այլ գործերով, որոնց մասին մենք տեղեկություններ չունենք»։

Հիշեցնենք, որ տարերքը Տեխասի բարձրավանդակները հարվածել է տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 մարդու մահվան մասին։