Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հայտարարությունը զարմացրել է թուրքական մամուլին։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Քոնիա քաղաքում մի միջոցառման ժամանակ հայտարարել է, թե ԵՄ-ի մեջ չլինելը Թուրքիայի օգտին է։ «Այն որ մեզ չեն ընդունել ԵՄ, բացասական է ընկալվում, սակայն այժմ պարզ է դառնում, որ այն Թուրքիայի օգտին է։ Հունաստանին օգնեցին, սակայն Հունաստանը դեռ ճգնաժամից դեռ դուրս չի եկել։ Նշանակում է՝ Թուրքիան այս պահին ավելի լավ վիճակում է»,-ասել է թուրք նախարարը։




























