Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի փոքր որդին` Սաիֆ ալ-Արաբը, երկար ժամանակ ապրել է Գերմանիայում ժամկետն անցած եւ ոչ ճիշտ ձեւակերպված փաստաթղթերով:

Ինչպես պարզել են գերմանական լրատվամիջոցները, 2006-ին Քադաֆիի որդուն օգնել են տեղափոխվել Գերմանիա հենց գերմանական իշխանությունները` դա պատճառաբանելով «արտաքին քաղաքական շահերով»:

Սաիֆ ալ-Արաբը Գերմանիա է ժամանել 24 տարեկան հասակում զբոսաշրջական վիզայով: Նա պետք է միանգամից ստանար ապրելու իրավունք, սակայն նա դա չի արել: Հաշվի առնելով «Լիբիայի դաշնային հանրապետության հետ ունեցած արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերը»` Քադաֆիի դեմ քրեական գործ չեն հարուցել: Ավելին, Սաիֆին տրամադրել են մեկ տարվա ապրելու իրավունք` չնայած, որ նա երկրի տարածք էր տեղափոխվում ոչ ճիշտ ձեւակերպված փաստաթղթերով:

Սաիֆ ալ-Արաբը Մյունխենում է ապրել մինչեւ 2011-ի սկիզբը, սովորել է, այցելել ակումբներ եւ դիսկոտեկներ: Նա մշտապես գտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, սակայն նրան դատի չեն տվել: Մասնավորապես, 11 հետաքննություն է անցկացվել, այդ թվում կապված զենքի վաճառքի, ծեծկռտուքի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

2011-ի մայիսի 1-ի գիշերը ՆԱՏՕ-ի հրթիռային հարվածների զոհ դարձավ 29-ամյա Սաիֆ ալ-Արաբը, ինչպես նաեւ Քադաֆիի երեք թոռները: