Հաագայում բացվել է միջազգային նոր ֆինանսական տրիբունալ:

PRIME Finance-ը կոչված է հանդես գալու որպես անկախ հաշտարար գլոբալ շուկաներում գործող ընկերությունների միջեւ առկա ֆինանսական բարդ վիճաբանությունների ժամանակ: Տրիբունալը գտնվում է Աշխարհի պալատ շինությունում, որը նաեւ ՄԱԿ-ի դատական ինստանցիայի շտաբ-գրասենյակն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոր կառույցի աշխատանքներին են կցվել մոտ հարյուր փորձագետ աշխարհի տարբեր երկրների ֆինանսական ոլորտից: Գործ կհարուցվի, եթե վիճաբանող երկու կողմերն էլ դիմեն դատարան: