Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի դպրոցներից մեկում 16-ամյա դեռահասը երեքշաբթի հարձակվել է երեխաների վրա՝ սպանելով 9-ամյա երեխայի, հաղորդում է Associated Press-ը։
Հարձակվողը կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ Էստակաոյում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ այլ երեխա և մեկ ուսուցիչ վիրավորվել են։
Տեղական G1 գործակալության տվյալներով՝ դեռահասը դանակ է օգտագործել։ Հանցագործության դրդապատճառը դեռևս պարզ չէ, և այժմ հետաքննություն է ընթանում, հայտնել են ոստիկանությունից։ Դեռահասը քրեական անցյալ չի ունեցել, և ոստիկանությունը նրա ինքնությունը կամ այլ մանրամասներ չի հրապարակել։
Էստակաոսի քաղաքապետարանը հայտարարել է, որ հարձակումից հետո դպրոցում դասերն անորոշ ժամանակով դադարեցվել են։
Վերջին տարիներին Բրազիլիայում դպրոցների վրա հարձակումները հաճախակի են դարձել։ 2023 թվականին չորս երեխա սպանվեց, երբ հարևան Սանտա Կատարինա նահանգում մի տղամարդ կացնով ներխուժել էր մանկապարտեզ։





























