Երեկ՝ նոյեմբերի 18-ին որոշվեցին Հարավաֆրիկյան հանրապետությունում 2010թ.-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր 32 մասնակիցները։ Հարկ է նշել, որ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած այդ 32 ազգային հավաքականների մեջ նախկին Խորհրդային Միության տարածքի երկրներից ոչ մեկը չկա։
Ստորեւ ներկայացնում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին.
Եվրոպա՝ Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Նիդերլանդներ, Սերբիա, Սլովենիա, Շվեյցարիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Պորտուգալիա, Սլովակիա, Իսպանիա։
Աֆրիկա՝ Ալժիր, Կոտ դ'Իվուար, Նիգերիա, Կամերուն, Գանա, ՀԱՀ։
Ասիա՝ Ճապոնիա, Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա։
Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա՝ Հոնդուրաս, ԱՄՆ, Մեքսիկա։
Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, Չիլի, Բրազիլիա, Պարագվայ, Ուրուգվայ։
Օվկիանիա՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա։
Նշենք, որ 2010թ-ի աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա շուտով՝ դեկտեմբերի 4-ին, հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքում։




























