Ղազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության միջազգային չափանիշներին: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում, այսօր` հունվարի 16-ին:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քվեարկության գործընթացը լավ է կազմակերպված եղել, բայց ձայների հաշվման ժամանակ բազում խախտումներ են գրանցվել: Բացի այդ, իշխանություններն անարդարացիորեն թույլ չեն տվել մի քանի կուսակցությունների մասնակցել ընտրություններին, որոշ թեկնածուներ անօրինականորեն հեռացվել են գրանցման ցուցակներից:

ԵԱՀԿ-ում նաեւ նշել են, որ Ղազախստանի օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում արդար եւ բաց ընտրությունների անցկացման համար եւ սահմանափակումներ է դնում հավաքների անցկացման եւ ազատ խոսքի իրավունքի վրա: «Եթե Ղազախստանի իշխանություններն իսկապես ցանկանում են ավելացնել խորհրդարանական ընտրությունների թիվը, ապա նրանք ճիշտ կանեին ընտրություններին մասնակից դարձնել ավելի իրական ընդդիմադիր կուսակցությունների»,-հայտարարել է Ղազախստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ժոաո Սոարեսը, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Նազարբաեւի «Նուր Օթան» կուսակցությունը, որը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 80.74 տոկոսը: