Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Եվրամիության և Ուկրաինայի ձախողման ընդունումը դառը և դժվար պահ կլինի եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասի համար։ Դրա մասին նա խոսել է Patriota յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

«Կգա ժամանակ, երբ Եվրամիության առաջնորդները, բացի մեզնից ու սլովակներից, ստիպված կլինեն խոստովանել, որ իրենց ռազմավարությունը սխալ էր, և հենց դա էլ հանգեցրեց պարտության»,- նշել է Օրբանը։

Ըստ նրա՝ Եվրամիությունն արդեն փաստացի պարտվել է այս դիմակայությունում, մինչդեռ Ուկրաինան շարունակում է պայքարել, չնայած կորուստներ է կրում և նահանջում է ռազմաճակատում։

Օրբանը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ևԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման դեպքում։ Նա ընդգծել է, որ առանց նման երկխոսության հակամարտությունը կձգվի, իսկ լարվածությունը կպահպանվի «դեռ շատ ամիսներ»։