Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հեգնանքով իրեն անվանել է «պատմության մեջ ամենաանհաջողակ արտաքին գործերի նախարարը»՝ Պատգամավորների պալատում ելույթ ունենալուց ուշանալուց հետո։ Նրա խոսքերը մեջբերել է IL Post-ը։
«Կներեք ուշացման համար, սա իսկապես դժվար օր էր… Ես, հավանաբար, պատմության մեջ ամենաանհաջողակ արտաքին գործերի նախարարն եմ»,- ասել է Տայանին՝ ուշացումը բացատրելով միջազգային խիտ օրակարգով։
Դիվանագետը որպես պատճառներ նշել է Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը և Միացյալ Նահանգների կողմից առևտրային ճնշման աճը։
Ավելի վաղ Տայանին մեկնաբանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը պնդում էր, որ Սումիի վրա հարձակումը սխալմամբ է իրականացվել։ «Ես չգիտեմ, թե դա իրոք ինչ էր, բայց բացարձակապես պարզ է, որ Ռուսաստանը պատահականորեն չի ներխուժել Ուկրաինա՝ խախտելով միջազգային իրավունքը»,- ընդգծել է Իտալայի արտգործնախարարը։




























