Մեծ Բրիտանիայի ծովային աշխատանքային խումբը (UKMTO) հայտնել է, որ Կարմիր ծովում հարձակման ենթարկված հունական Eternity C բեռնանավը խորտակվել է: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում: UKMTO-ն միաժամանակ նշել է նավի խորտակման վայրի ճշգրիտ կոորդինատները և հայտնել է որոնողական-փրկարարական գործողությունների մասին:

Կենտրոնի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին. նավի վրա կրակ են բացել նռնականետից արձակված հինգ արկից։ Հաջորդ օրը ագրեսիան շարունակվել է, այս անգամ մոտորանավակներից։ Բեռնանավը լուրջ վնասվածքներ է ստացել, կորցրել է կառավարումը և կանգ է առել։ Դեպքը տեղի է ունեցել Եմենի Հոդեյդա նավահանգստից 51 ծովային մղոն դեպի արևմուտք։

Բրիտանական զինվորականների տվյալներով՝ անձնակազմի հինգ անդամի կյանքը հաջողվել է փրկել։ Սակայն, ըստ Reuters-ի, զոհվել է առնվազն չորս մարդ։ Հուլիսի 9-ին ԵՄ Aspides  ծովային առաքելությունը ջրից դուրս է բերել ևս վեց նավաստիների, որոնք ծովում էին ավելի քան 24 ժամ։ Անձնակազմի ևս 15 անդամների ճակատագիրը մնում է անհայտ։

Pars Today գործակալությունն ավելի վաղ https://news.am/arm/news/893325.html հաղորդել էր, որ Իսրայելին առնչվող երկրորդ նավը՝ հունական Eternity C-ն, վերջերս խորտակման եզրին էր՝ Կարմիր ծովում Եմենի ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում։