Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանները պարզել են, երեխան Քանաքեռ–Զեյթունի մանկապարտեզներից մեկում

խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել  աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։