Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Թբիլիսիի հայ համայնքի տարածած հաղորդագրությունից։ Նրանց փոխանցմամբ` 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով՝ «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն–թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել:
Այս խնդրի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մշակույթի նախարարությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը նշեց, որ իրավիճակը հստակեցնելու համար այժմ իրենք Վրաստանից սպասում են տեղեկատվության, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում եւ ըստ այդմ` քայլեր ձեռնարկեն:



























