Հնդկաստանի Ռաջաստան նահանգի արևմտյան մասում անցկացվող զորավարժանքների ժամանակ չորեքշաբթի օրը զոհվել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու օդաչուներ, հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը։

Սինհուա գործակալությունը հայտնում է, որ ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաջաստան նահանգի Չուրու շրջանում պլանային ուսումնական հավաքի ժամանակ։

«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի  Jaguar կործանիչ-մարզական ինքնաթիռը խափանվել է պլանային մարզական առաքելության ժամանակ և վթարի է ենթարկվել Ռաջաստանի Չուրու քաղաքի մոտակայքում։ Երկու օդաչուներն էլ մահացու վնասվածքներ են ստացել։ Քաղաքացիական գույքին վնաս հասցնելու մասին հաղորդագրություններ չեն եղել»,- նշվում է BBC-ի հաղորդագրության մեջ։

Ստեղծվել է քննչական հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու համար։