Մոսկվան և Վաշինգտոնը իրենց հարաբերություններում «նյարդայնացնող հարցերի» շուրջ խորհրդակցությունների երրորդ փուլի ամսաթվերի շուրջ համաձայնեցման փուլում են։

Դրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ըստ իս՝ մենք շուտով կորոշենք խորհրդակցությունների երրորդ փուլի ամսաթվերը, որտեղ կքննարկվեն զուտ երկկողմ հարցերը կամ, ինչպես դրանք արդեն որոշ ժամանակ անվանում են, նյարդայնացնող հարցերը»,- նշել է դիվանագետը։