ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մամուլում նախորդ օրը հայտնված տեղեկությունը, ըստ որի իր վարչակազմը քննարկում է Ուկրաինային ևս մեկ Patriot զենիթային համակարգ փոխանցելու հարցը, հաղորդում է BBC-ն։

Ճիշտ է, Թրամփի խոսքերից անհնար էր հասկանալ՝ արդյոք նա մտադի՞ր է հանձնել այս համալիրը, և եթե այո, ապա՝ երբ։

Նա նշել է, որ իրենք պետք է քննարկեն այդ հարցը՝ հիշեցնելով, որ Patriot համալիրը բավական թանկ արժե: Նա կրկին անգամ շեշտել է, որ  ԱՄՆ-ը ստիպված չէր լինի այդքան գումար ծախսել պատերազմի վրա, և որ այն տեղի չէր ունենա, եթե ինքը նախագահ լիներ:

Երեքշաբթի ամերիկյան Wall Street Journal պարբեիրականը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների, հաղորդել էր, որ Թրամփը քննարկում է Ուկրաինա լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ ուղարկելու հնարավորությունը։