ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ազատվել է պաշտոնից։ ԵՊՀ-ից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնավարման ժամկետն է լրացել։

«Արդեն նոր մրցույթ է հայտարարվել ֆակուլտետի դեկանի  պաշտոնի համար»,–հայտնեցին ԵՊՀ–ից։

ԵՊՀ–ից հերքում են լուրերը, թե Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի աշխատանքից ազատման պատճառը ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի իրականացվող հավաքներին մասնակցելն է։