Չինացի գիտնականները մեղուներին վերածում են կիբորգների՝ նրանց ուղեղում տեղադրելով սարքեր, որոնք նրանց հնարավորություն են տալիս կառավարել միջատի թռիչքը։ Գիտափորձի մասին գրում է The Telegraph-ը։
Նման մեղուները կարող են ծառայել որպես ռազմական հետախուզության գործակալներ կամ օգտագործվել տարերային աղետից հետո ողջ մնացածներին փնտրելու համար։
Չինացի գիտնականները մշակել են աշխարհի ամենաթեթև ուղեղի կառավարիչը՝ այն կշռում է ընդամենը 74 միլիգրամ, ինչը մի պտղունց աղից էլ քիչ է։
Սարքը տասից ինը դեպքում աշխատել է, և մեղուները հետևել են հրահանգներին։
Միկրոսարքերը կարող են հագեցած լինել տեսախցիկներով, լսողական սարքերով և սենսորներով, որոնք միջատներին հնարավորություն են տալիս տեղեկություն հավաքել և գրանցել։




























