Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսպես կոչված «Ցանկացողների կոալիցիայի» տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են, որ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ առաքելության ծրագիրը պատրաստ է։ Այն կարող է իրականացվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո «մի քանի ժամվա ընթացքում»։
Սթարմերն այն բնութագրել է որպես «լավ մտածված» և «երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված» նախագիծ:
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են մինչև 50 հազար զինվորներից և սպաներից բաղկացած համատեղ աշխատանքային խումբ ուղարկել Ուկրաինա, գրում է Bild-ը։ Ենթադրվում է, որ հրադադարից հետո խաղաղապահ ուժերը ռազմական գործողությունների վերսկսման համար խոչընդոտ կդառնան։ Սթարմերն ու Մակրոնը միաժամանակ ցանկանում են ընդլայնել խմբավորումը՝ ներգրավելով այլ պետությունների։




























