Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, հունվարի 16-ին, բաժին են հրավիրել Չարենցավան քաղաքի 24-ամյա մի բնակչի, ով խոստովանել է, որ 2011 թ. ապրիլին շենքերից մեկի նկուղից գողացել է էլեկտրական շաղափ, էլեկտրական սղոց, զոդման սարք եւ 100 մետր մալուխ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը պատճառել է 150.000 դրամի նյութական վնաս:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: