Սեռական բռնության դեմ խորհրդանիշ դարձած Ֆրանսուհի Ժիզել Պելիկոն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևին՝ Պատվո լեգեոնի շքանշանին։ Այս մասին ասվում է Բաստիլիայի գրավման օրվա նախօրեին հրապարակված հատուկ հրամանագրում։
2025 թվականին Ֆրանսիայի բարձրագույն ազգային պարգևին արժանացել է 589 մարդ։
Ժիզել Պելիկոն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել, երբ հրաժարվել է իր նախկին ամուսին Դոմինիկ Պելիկոյի դատավարության ժամանակ անանուն մնալու իրավունքից։ Վերջինս տարիներ շարունակ Ժիզելին հանգստացնող դեղամիջոցներ է տվել և տասնյակ անծանոթների էր բերել նրան բռնաբարելու համար։ 2024 թվականի դեկտեմբերին ֆրանսիական դատարանը Դոմինիկ Պելիկոյին դատապարտել է առավելագույնը 20 տարվա ազատազրկման։ Ժիզելը մասնակցել է գրեթե բոլոր դատական նիստերին։




























