Եվրամիության պաշտոնյաները սկսել են քննարկել հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթը ոչ պաշտոնական մակարդակով: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է չեխ պատգամավոր Թոմաշ Զդեխովսկին:

«19-րդ փաթեթի քննարկումներն արդեն ընթացքի մեջ են, չնայած դրանք գտնվում են վաղ և ոչ պաշտոնական փուլում», - ասել է նա:

Նրա խոսքով՝ պատժամիջոցներից հոգնածություն կա՝ ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական: Նախորդ 18 փաթեթները ազդել են Ռուսաստանի տնտեսության մեծ մասի վրա, ուստի այժմ «ուշադրություն է դարձվում վերահսկողության խստացմանը, երկրորդային սահմանափակումների ընդլայնմանը և արտահանման-ներմուծման վերահսկողության պարզաբանմանը», - նշել է պատգամավորը:

Հուլիսի 14-ին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան խնդրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին չարգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը պատրաստ է Սլովակիային տրամադրել «որոշ երաշխիքներ»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի արգելափակումը դադարեցնելու դիմաց:

Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան հայտարարել էր, որ հանրապետությունը կարող է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, եթե այն չներառի Ռուսաստանից նավթի գների վերին սահմանի նվազեցում։