Լոս Անջելեսի Ուիլմինգթոնի շրջանում տեղի է ունեցել արդյունաբերական թունելի փլուզում, ինչի հետևանքով մոտ 15 բանվոր մեկուսացված է մնացել, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Los Angeles Times-ը հայտնում է, որ թունելը կառուցվել է քաղաքի սանիտարական պայմանների բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում։