Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մոտ ապագայում կսկսի շահագործել Arrow 4 համալիրը, որը նախատեսված է գերձայնային և բալիստիկ հրթիռներ որսալու համար։ Այս մասին հայտնում է Israel National News պարբերականը՝ հղում անելով Israel Aerospace Industries-ի (IAI) պաշտպանական կոնցեռնի գլխավոր տնօրեն Բոազ Լևիին։
Arrow 4-ից բացի, կոնցեռնում աշխատանքներ են տարվում նաև ավելի կատարելագործված Arrow 5 համալիրի ստեղծման ուղղությամբ, որը ապագայում պետք է փոխարինի ներկայիս Arrow 3-ին։
Նոր սպառազինության փորձարկումները կլինեն մոտ երկու տարի անց, սակայն անհրաժեշտության դեպքում ժամանակացույցը կարող է արագացվել, հայտնել է Լևին։




























