ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թույլ տալ Ուկրաինային օգտագործել իր տրամադրության տակ գտնվող 18 ATACMS հեռավար հրթիռները, որոնց միջոցով Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին։ Այս մասին գրում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով աղբյուրին։

«Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահը կարող է նաև որոշում կայացնել Կիևին լրացուցիչ ATACMS հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Հրատարակությունն ընդգծում է, որ այդ հրթիռների մարտական գլխիկների թռիչքի հեռավորությունը կազմում է 300 կիլոմետր։»

«Թերթի պնդմամբ՝ Պենտագոնը մի քանի ամսվա ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայի զինված ուժերին թույլ տալ ավելի լայնածավալ հարվածներ իրականացնել Ռուսաստանի տարածքում՝ օգտագործելով ATACMS տեսակի հրթիռներ»։