Հյուսիսային Կորեան գերձայնային զենք է մշակում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայի մոտ։ Նման գնահատական է պարունակվում Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա զեկույցում՝ «Սպիտակ գրքում»։

Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունում կարծիք են հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը ուղղված է «ենթադրյալ հակառակորդի պատասխան գործողությունները խափանելուն» և այդ ամենը հնարավոր կլինի Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ ռազմական կոնֆլիկտի դեպքում։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում քննադատել են Փհենյանի հրթիռամիջուկային ծրագրի զարգացումը և այն անվանել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ուղղակի խախտում։ Գերատեսչությունում նաև մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակական խորացման կապակցությամբ։