«Starbucks ցանցը, ձգտելով հաղթահարել COVID-19 համավարակի թողած ժառանգությունը՝ հեռավար աշխատանքը, ԱՄՆ-ում և Կանադայում իր գրասենյակային աշխատակիցներին պարտադրել է շաբաթական չորս օր ներկայանալ գրասենյակ»։

Մինչ այժմ Starbucks-ի աշխատակիցները պետք է շաբաթական երեք օր աշխատեին գրասենյակում, սակայն հոկտեմբերից սկսած նրանք պետք է աշխատանքի ներկայանան երկուշաբթիից հինգշաբթի օրերին։

Նրանք, ովքեր չեն ցանկանա գրեթե ամբողջ ժամանակ աշխատել գրասենյակում, ստիպված կլինեն ազատվել աշխատանքից։ Նրանց կառաջարկվի միանվագ վճարում։

Ամերիկյան այլ խոշոր ընկերություններ, օրինակ՝ Amazon-ը կամ JP Morgan բանկը, նույնպես աստիճանաբար կրճատում են տնից աշխատելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, մի քանի համալսարանների, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանի, հետազոտողների թիմը պարզել է, որ ԱՄՆ-ում տնից աշխատողների ընդհանուր մասնաբաժինը մնում է կայուն։

«Նրանց հաշվարկներով՝ գործատուները պարտադրել են աշխատակիցների մեկ երրորդին աշխատել գրասենյակից։։ Մոտ մեկ հինգերորդը շարունակում է ամբողջությամբ աշխատել հեռավար, իսկ շուրջ 45 տոկոսը աշխատում է խառը գրաֆիկով»։

Ինչ վերաբերում է Starbucks-ին, ապա նրա ղեկավար Բրայան Նիկկոլը աշխատակիցներին ուղղված բաց նամակում հայտարարել է, որ գրասենյակներ վերադառնալը, իր համոզմամբ, կբարձրացնի աշխատանքի որակը և կօգնի պայքարել վաճառքների անկման դեմ։