Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը հունվարի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաեւ հունվարի 17-ի պլանավորված դիտարկումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Երկու կողմից ընդգծվել է կրակի դադարեցման ռեժիմի պահպանման եւ ամրացման, շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմերի ստեղծման անհրաժեշտությունը: