Թուրքական Hurriyet-ը կրկին ներկայացրել է իր ընթերցողներից մեկի՝ Ադիլ Վահափօղլուի բողոք-նամակը։
Թուրք ընթերցողը մեղադրել է Hurriyet-ին` նյութին չհամապատասխանող վերնագրեր դնելու եւ ընթերցողին խաբելու մեջ։ Վահափօղլուն ուշադրության է հրավիրել Hurriyet-ի ապատեղեկատվություններից մեկի վերնագրին, որը կապված է եղել Կրեմլում նախագահ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ ենթադրյալ ընդհարմանը, որը կանխել է Մեդվեդեւը։
Թուրք ընթերցողն իր անհանգստություն է հայտել նման լուրերի կապակցությամբ՝ լրագրողներին կոռեկտության, անկողմնակալության եւ խաղաղասիրության կոչ անելով։
Նշենք, որ նախկինում եւս Hurriyet-ի ընթերցողներ բողոքել էին իրականությանը չհամապատասխանող հակահայկական լուրեր տարածելու դեմ։




























