Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է ստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը։ «Մենք կստանձնենք ընկերության կառավարումը, որպեսզի ուսումնասիրենք և հասկանանք, թե ինչ է այնտեղ կատարվում»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է արբիտրաժին, ապա, ըստ նրա, ինչպես Կառավարության դեմ են հայցեր ներկայացվում, այնպես էլ ինքը՝ Կառավարությունն է հայցեր ներկայացնում։ Փաշինյանը դա անվանել է աշխատանքային գործընթաց։ «Չեմ կարծում, որ դա էական ազդեցություն ունի քննարկվող հարցի վրա այն իմաստով, որ մենք պարտավոր ենք պաշտպանել սպառողների շահերը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ի հեճուկս խնդրանքների, կոչերի, նախազգուշացումների, պատշաճ քայլեր չի ձեռնարկել և այս իմաստով Կառավարությունը պետք է դրանք ձեռնարկի։ Խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել, հատկապես անցյալ տարվա բուռն քննարկումներից հետո»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը։




























