1978 թվականից ի վեր առաջին անգամ Նոր Զելանդիայի մայրցամաքային մասում նկատվել է Կիվիի հազվագյուտ տեսակ՝ նոսր խայտաբղետ կիվին կամ պուկուպուկուն, հայտնել է կղզու բնապահպանության դեպարտամենտը։

Նոր Զելանդիայի մայրցամաքային մասը կազմված է երկու մեծ կղզիներից, որոնք շրջապատված են ավելի քան 600 այլ կղզիներով։ Նախկինում համարվել է, որ պուկուպուկուն մայրցամաքային մասում վայրի բնությունից անհետացած է համարվել, քանի որ թռչնին վերջին անգամ տեսել են մոտ 50 տարի առաջ։

Ինչպես նշվում է դեպարտամենտի մամուլի հաղորդագրությունում, թռչնին հայտնաբերել է որսորդ Իեն Գրեհեմը՝ իր Բրյու շան հետ միասին։ Գրեհեմը պատմել է, որ լսել է կիվիի ճիչեր, որոնք նման չեն եղել իրեն ծանոթ ձայներին։ Չնայած եղանակային խիստ պայմաններին՝ որսորդին հաջողվել է բռնել փոքր բծավոր կիվիի էգ առանձնյակին։ Տղամարդը թռչունից վերցրել է մի քանի փետուր և հայտնագործությունը հաստատելու նպատակով տարել անալիզի։

Պուկուպուկուն կիվիի հինգ գոյություն ունեցող տեսակներից ամենափոքրն է և չափազանց խոցելի է գիշատիչների նկատմամբ: Պոպուլյացիան կազմում է 2000 թռչուն: Թռչունները նաև ապրում են գիշատիչներից զերծ գոտիներում և Նոր Զելանդիայի փոքր կղզիներում: