Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունվարի 17-ին վերսկսվել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա որդիներ Ալ եւ Գամալ Մուբարաքների գործով դատական նիստը:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ եգիպտական հեռուստատեսությունն ուղիղ եթերով ցուցադրել է, թե ինչպես են նախկին նախագահին ուղղաթիռով հասցրել Կահիրեի ոստիկանական ակադեմիա, ինչից հետո 83-ամյա Մուբարաքին բժշկական պատգարակով տարել են ուղիղ դատարանի դահլիճ:

Ավելի վաղ ոստիկանական ակադեմիա էին տեղափոխվել Մուբարաքի որդիները եւ ՆԳՆ նախկին ղեկավարները:

Նշենք, որ ակադեմիայի շենքի առջեւ Մուբարաքի տասնյակ հազարավոր համակիրներ, ինչպես նաեւ նախորդ տարվա սկզբին ժողովրդական հուզումների ընթացքում զոհվածների հարազատներ են հավաքվել: