ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգմանընթացքում պարզել են, որ այն իրականացվումէ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։
Մասնավորապես՝
- առաստաղների մակերևույթներն ապահովված չեն եղել կեղտի կուտակումից, մասնիկների թափվելու հնարավորությունից,
- սննդամթերքպարունակող տարածքների աշխատանքային մակերևույթների մի մասը չի պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
- սննդիկառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- պատուհաններըչեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




























