Սիրիական զորքերը, այսօր` հունվարի 17-ին, շրջափակել են Դամասկոսից 50 կմ հեռավորության վրա գտնվող Զաբադան քաղաքը զավթած գրոհայիններին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Jazeera-ին, հաղորդում է, որ տվյալ պահին հրաձգության է ենթարկվում հարեւան լեռնային հանգստյան գոտի Մադայան, որտեղ թաքնվում են վարչակարգին ընդդիմադիր զինյալները: Լիբանանի լեռների արեւելյան ստորոտ են փոխադրում զրահատեխնիկա եւ զինվորներով լի ավտոբուսներ: Ակնհայտ է, որ այդ տարածաշրջանում պատրաստվում են վերջ դնել հուզումներին:
Դամասկոսի մերձակայքում իրադրությունը գնալով վատթարանում է: Իշխանությունները ուժեղացնում են անվտանգության միջոցառումները` փորձելով չեզոքացնել Դումայում եւ Խարաստում (Շեյֆունիայում) ի հայտ եկած զինված խմբերին: Դրանք հակակառավարական հուզումների գլխավոր օջախներն են:
Ընդ որում, նշվում է, որ սիրիական բանակի շարքերում տեղի ունեցող դասալքությունը շարունակվում է, կարծես թե ոչինչ չի եղել:




























