Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին՝ իրենց բնակավայրին տրամաբանական հեռավորության վրա։ Սա պարտադիր կրթության մի մասն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 17–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մանկապարտեզները այլևս պարզապես պահման վայր չեն՝ դրանք ունեն հստակ կրթական բաղադրիչ։ Երեխան այսպես, թե այնպես, մսուրային տարիքից սկսում է սովորել, և ճիշտ կլինի, որ մենք օգնենք, որ նա սովորի այն, ինչն իր համար կյանքը կդարձնի ավելի լավը»,- ասաց նա:
Վարչապետիխոսքով՝ մասնագիտական կրթության համակարգի դեպքում իրենց գլխավոր նպատակն է, որշրջանավարտները հնարավորություն ունենան ինտեգրվել իրենց մարզի տնտեսությանը՝ ստանալով պահանջված մասնագիտություն և մնալով համայնքում։
«Իսկ այն ոլորտներում, որտեղ բարձրագույն կրթությունը պարտադիր է, ակադեմիական քաղաքում կկենտրոնացնենք բոլոր հնարավորությունները։ Այստեղ լինելու են ոչ միայն բուհեր, այլ նաև ավագ դպրոցներ՝ օժտված աշակերտների համար։
Ունենք ռազմավարություն նաև՝ նոր դպրոցների, մանկապարտեզների, մարզական և արվեստ իդպրոցների վերաբերյալ։ Դպրոցներն ու կրթահամալիրները պետք է վերածվեն համայնքային կյանքի կենտրոնների, որտեղ դասերից հետո շարունակվում է կրթական, մշակութային ու սպորտային գործունեությունը։
«Մենք ասել ենք, որ 300 դպրոցին ու 500 մանկապարտեզին, վստահաբար, պետք է հաջորդի հաջորդ 300 ու մի հատ էլ հաջորդ 300 դպրոց, իսկ մանկապարտեզների դեպքում՝ կախված պահանջարկից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հաջորդիվ պետք է մտածեն, թե քանի մարզադպրոց, քանի երաժշտական ու արվեստի դպրոց են ստեղծելու։




























