Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել՝ հին շենքերի հետ էլ չենք աշխատելու։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա վերջին կաթիլը Օհանավանի դպրոցի պատմությունն էր»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ տխուր շենքերը վերանորոգելու ճանապարհով գնալն արդյունավետ չէ։

«Ավելի արդյունավետ է կառուցել սիրուն՝ դեղին, վառ գույներով շենքեր, քանի թե փորձել վերակենդանացնել Բրեժնևի կառուցած շենքները»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև նշեց՝ ուզում է հատուկ զգուշացնել. «Ուշադիր պետք է լինենք, որ այն չակերտավոր հին ավանդույթները չվերադառնան՝ գնահատականը՝ քեզ, թոշակի 10 տոկոսը՝ ինձ։ Սա չպիտի՛ կրկնվի։ Եթե այդ մոդելը սկսի կիրառվել, կդեֆորմացնի մեր ամբողջ ռազմավարությունը»։

Վարչապետը հավելեց, որ «քոլեջ» տերմինը վերապահվելու է մասնագիտական ուսումնական հաստատություններին, որտեղ արդեն արձանագրվում է պետական քաղաքականության առաջին դրական արձագանքը։