Այսօր՝ հուլիսի 19-ին, Իրանում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. 15 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել, հաղորդում է Mehr-ը։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը շրջվել է Ֆիրուզաբադ-Քևար ճանապարհին։

Դեպքի վայր անմիջապես մեկնել են 11 շտապօգնության մեքենա և 2 շտապօգնության ավտոբուս։