Tasnim-ը հաղորդում է, որ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադանի նավթավերամշակման գործարանի ստորաբաժանումներից մեկում հրդեհ է բռնկվել։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ դեպքի վայր անմիջապես ուղարկվել են արտակարգ իրավիճակների, հրշեջ և փրկարարական ուժեր, որոնք սկսել են հրդեհը տեղայնացնելու աշխատանքները։
Բոլոր ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացվել են հրդեհը արագ տեղայնացնելու համար։
Աբադանի նավթավերամշակման գործարանը Իրանի և Մերձավոր Արևելքի ամենահին և ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։





























