Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Facebook-ում հայտարարել է, որ պետք է պաշտոնական օգտագործման մեջ մտեցնել օտարերկրյա տեղանունների ուկրաինական անվանումները։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ նա վերջերս օտարերկրյա պետությունից նամակ է ստացել, որում երկրի մայրաքաղաքի անվանումը նշված է եղել որպես «Kiev»։

Նա հայտնել է, որ Ուկրաինան արդեն զգալի առաջընթաց է գրանցել աշխարհում իր տեղանունների ճիշտ ուղղագրության համար պայքարում։

Միևնույն ժամանակ, ըստ Սիբիգայի, եկել է «հաջորդ մեծ քայլը» կատարելու ժամանակը՝ վերականգնել Ուկրաինայում օտարերկրյա քաղաքների ավանդական ուկրաինական անվանումները՝ Բերեստյա՝ Բրեստի փոխարեն, Բիլգորոդ՝ Բելգորոդի փոխարեն, Դոբրոչին՝ Դեբրեցենի փոխարեն և այլն։