2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտաքսվել է 525 մարդ, ինչն արդեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 363։ Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Ըստ վիճակագրության, տարվա առաջին եռամսյակում 219 մարդ ստիպված է եղել հարկադրաբար լքել երկիրը, իսկ երկրորդ եռամսյակում այդ թիվն աճել է՝ հասնելով 306-ի։
Ինչ վերաբերում է արտաքսվածների քաղաքացիությանը, ապա տարվա առաջին 6 ամիսներին Վրաստանից ամենաշատը արտաքսվել են Հնդկաստանի քաղաքացիներ, որոնց հաջորդում են Իրանի և Չինաստանի քաղաքացիները։
2025 թվականի հունվար-հունիսին Վրաստանից արտաքսված քաղաքացիների լավագույն հնգյակն ըստ քաղաքացիության ունի հետևյալ տեսքը․
-
Հնդկաստան՝ 89 արտաքսված
-
Իրան՝ 82 արտաքսված
-
Չինաստան՝ 62 արտաքսված
-
Թուրքիա՝ 55 արտաքսված
-
Ռուսաստան՝ 33 արտաքսված
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվածների 32,57%-ը Հնդկաստանի կամ Իրանի քաղաքացի է։