«Երբեք մի՛ համաձայնեք օկուպացիային»։ Այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին՝ բռնազավթված Շուշիում «Գլոբալ մեդիաֆորումի» մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ լրագրողը Ադրբեջանի նախագահից խորհուրդ է հարցրել պատերազմի պայմաններում գտնվող իր երկրի համար։