Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կիրակի օրը հայտարարել է իր պաշտոնում մնալու մտադրության մասին այն բանից հետո, երբ, ըստ կանխատեսումների, նրա իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրվա ընտրություններում կկորցնի իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում, հաղորդում է Reuters-ը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է մնալ վարչապետի և իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ Իսիբան ասել է «այո» Տոկիոյում կուսակցության կենտրոնակայանում մամուլի հետ զրույցի ժամանակ, որտեղ շարունակվում է ձայների հաշվարկը։

«Չափազանց կարևոր բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ սակագների շուրջ... Ոչ մի դեպքում չպետք է ձախողենք այդ բանակցությունները», - հավելել է Իսիբան