Թերթը գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանն իր թեկնածությունն է առաջադրելու թիվ 14 ընտրատարածքում: «Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է ինքը՝ Մալխասյանը՝ հայտարարելով, որ ընտրատարածքի բնակիչների հետ իր հանդիպումները «գալիս են ապացուցելու, որ ժողովրդավարությունը պետք է հաղթի այս ընտրություններում»: Հիշեցնենք, որ Ապարանի շրջանի այս ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրելու Աժ պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Այսպիսով ապարանցիների շրջանում բավականին հետաքրքիր ընտրարշավ է սպասվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը: