Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի և նրա եղբոր՝ արքայազն Հարիի զարմուհի, ուսանողուհի Ռոուզի Ռոշը մահացած է հայտնաբերվել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Նորթոն գյուղի (Ուիլթշիր կոմսություն) իրենց տոհմական տանը։ Այս մասին հայտնել է The Sun թերթը։

Ընդգծվում է, որ 20-ամյա աղջկա մարմնի մոտ հայտնաբերվել է հրազեն։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ քննիչները նրա մահը կասկածելի չեն համարում։ Հրատարակությունը հավելել է, որ Ռոշը՝ արքայադուստր Դիանայի (1961-1997) հորեղբոր թոռնուհին, անգլիական գրականություն է ուսումնասիրել Դարհեմի համալսարանում։